ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանային աշխատաժողով Մինսկում

2015-12-08

    

Ս/թ դեկտեմբերի 3-ից 4-ը Մինսկում տեղի ունեցավ Թայեքս գործիքի շրջանակներում Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Ապաստանի տրամադրման ընթացակարգերի միջազգային չափանիշները և դրանց պայմանները` աճող միգրացիոն հոսքերի համատեքստում» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով: Աշխատաժողովին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը:

Միջոցառումը ներառում էր վեց նստաշրջաններ և վերջին նստաշրջանը նվիրված էր Արևելյան գործընկերության մասնակից երկրների ելույթներին: Նստաշրջանի ընթացքում Ի. Հակոբյանի կողմից ներկայացվեց ՀՀ-ում ապաստանի համակարգը, մասնավորապես շեշտը դնելով վերջին ձեռքբերումների և առկա խնդիրների վրա:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_s4cco16e42tml6m4n32flfoor7, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0