ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2015-12-17

    

2015թ. դեկտեմբերի 14-15-ին Աղվերանում տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին պետական մարմինների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Նիստի ընթացքում լսվեցին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդումները գործողությունների ծրագրով 2015թ. համար նախատեսված միջոցառումների կատարման վիճակի վերաբերյալ:

Բացի այդ, մասնակիցներին ներկայացվեց <Մարդը կարիքի մեջ> կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տեղական փորձագետի պատրաստած Գնահատման հաշվետվությունը, որում ամփոփված էին գործող` 2012-2016թթ. գործողությունների ծրագրի գնահատման և նոր գործողությունների ծրագրի մշակման համար առաջարկությունների ներկայացման մասին թիրախային խմբի` պատասխանատու պետական մարմինների և համագործակցող հասարակական և միջազգային կազմակերպությունների շրջանում անցկացված հարցման վերջնական արդյունքները: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_ffqbm3hqpkqda9j5bjo30lrj43, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0