ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ 2017 թ. ռազմավարությանը նվիրված սեմինար

2016-02-09

    

2016թ. փետրվարի 8-ին ՄԱԿ-ի գրասենյակի հանդիպումների սրահում տեղի ունեցավ «Մարդասիրական աջակցությանը և ինտեգրմանն ուղղված ջանքերի միավորում» ՄԱԿ ՓԳՀ 2017թ. ռազմավարությանը նվիրված սեմինար, որին հրավիրվել էին փախստականների հարցերով զբաղվող պետական և հասարակական մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանում փախստական ճանաչված անձինք:

ՄԱԿ ՓԳՀ Հայաստանյան գրասենյակի  ներկայացուցիչ Ք. Բիրվիրթը ներկայացրեց ՄԱԿ ՓԳՀ 2016-2017թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն ու մոտեցումները, իսկ ՀՀ արտաքին  գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վ. Կաժոյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը և  ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրին իրենց նկատառումները վերոգրյալ ռազմավարության վերաբերյալ:

Սեմինարի երկրորդ մասի ընթացքում տեղի ունեցան խմբային քննարկումներ՝ կարողությունների զարգացում, ինտեգրման խթանում, հիմնական կարիքների ապահովում թեմաներով:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_9knockfdadeket807ulv6bi5e2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0