ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պրահյան գործընթացի թիրախային նախաձեռնություն 7-րդ պիլոտային ծրագրի երկրորդ հանդիպում

2016-02-22

2016թ. փետրվարի 17-19 Բրյուսելում (Բելգիայի Թագավորություն) Շվեդիայի միգրացիոն գործակալության և Գերմանիայի՝ միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակի ներկայացուցիչների գլխավորությամբ կայացավ Պրահյան գործընթացի 7-րդ պիլոտային ծրագրի 2-րդ հանդիպումը, որը նվիրված էր ապաստանի տրամադրման գործընթացում որոշման որակի բարելավմանը և ներառում էր շարունակվող ուսուցում դատական պրակտիկայի բովանակության կիրառման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերով բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը և առաջատար մասնագետ Անի Ղազարյանը: Հանդիպման օրակարգն ի թիվս այլոց ընդգրկում էր նիստեր ապաստանի ընթացակարգում արժանահավատության գնահատման մեխանիզմների, ինչպես նաև հետտրավմատիկ սթրեսային իրավիճակում մարդու հիշողության ֆունկցիայի և հայցի արժանահավատության վրա վերջինիս ունեցած ազդեցության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց դատարանների կողմից թողարկված նախադեպային ուժ ունեցող վիճռների կիրառությունը միևնույն փաստական հանգամանքներ ունեցող գործերում, ինչպես նաև ներկայացվեցին մի շարք դատարանների կողմից թողարկված որոշումների որոնման աղբյուրներ:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_5mpga0ss9ihqk2bfqvt4nfee34, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0