ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի 9-րդ հանդիպում

2016-04-14

    

2016թ-ի  ապրիլի 13-ին տեղի ունեցավ Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի 9-րդ հանդիպումը: Հանդիպումը նախատեսված էր վերաինտեգրման ոլորտում աշխատող պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 
Հանդիպման ընթացքում Միգրացիոն պետական ծառայության պետ պրն.Գագիկ Եգանյանը տեղեկացրեց նախորդ ֆորումի ժամանակ ներկայացված Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության հայեցակարգի ընթացքի մասին: Հայեցակարգը դեռևս բարելավման և մշակման փուլում է և այն կներկայացվի ՀՀ կառավարությանն ամենայն հավանականությամբ 2016թ. մայիսին: Ներկաները տեղեկացան <<Թիրախային Նախաձեռնություն Հայաստանի Համար>> ծրագրի երկարացման ընթացքում նախատեսված գործողությունների մասին:

Մանրամասն տես` https://www.facebook.com/TIAproject/

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_l0aq98hrf847bvvpoqj95odn45, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0