ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բանակցություններ Մոլդովայի հետ

2016-05-12

    

2016 թ. մայիսի 11-12ը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» Համաձայնագրի և դրան կից արձանագրության նախագծերի վերաբերյալ բանակցությունների երկրորդ  փուլը:

Մոլդովական կողմը ղեկավարում էր Մոլդովայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար պարոն Օ. Բաբինը: Մոլդովական պատվիրակության կազմում ընդգրկված էին Մոլդովայի ներքին գործերի նախարարության,  միգրացիայի և ապաստանի հարցերի բյուրոյի, ինչպես նաև Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության ներկայացուցիչները:

Հայկական կողմը ղեկավարում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգազման նախարարության միգրացիոն ծառայության պետ պարոն Գ. Եգանյանը: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, ՀՀ ոստիկանույթյան և ՀՀ ԱԱԾ-թյան ներկայացուցիչները:

Բանակցությունները ընթացան կառուցողական մթնոլորտում և արդյունքում ամբողջությամբ համաձայնեցվեցին և Համաձայնագրի, և դրա կիրակումն ապահովող Արձանագրության նախագծերը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_s1st3q3u74dcpum3gph3ft73p0, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0