ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանային աշխատաժողով Մոլդովայում

2016-07-12

    

 Ս.թ. հուլիսի 5-7-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում տեղի ունեցավ տարածաշրջանային աշխատաժողով` <<Արևելյան հարևանության երկրների փորձը` “Շարժունակության շուրջ գործընկերության” շրջանակներում>>, որը կազմակերպել էին Մոլդովայի արտաքին գործերի և եվրաինտեգրման հարցերով նախարարությունը և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը (ICMDP): Աշխատաժողոի ընթացքում քննարկվեց Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի և Հայաստանի փորձը` “Շարժունակության շուրջ գործընկերության” (Mobility Partnership) շրջանակներում վարվող քաղաքականության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Հայկական պատվիրակության կազմում աշխատաժողովին մասնակցում էր նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետը: Նա իր ելույթում անդրադարձավ միգրացիոն հարցերով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև ներկայացրեց “Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար” ծրագրի շրջանակներում իրականացվող Վերաինտեգրման ուղորդման կենտրոնի և Վերադարձի ու վերաինտեգրման հարցերով ֆորումի գործունեությունը և “Տունդարձ” ինտերնետային համակարգը: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_i8mn353c0dkvrm8g2oqu41p2h7, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0