ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուլղարիայի դիվանագետի այցը ՄՊԾ

2016-07-29

    

 Ս.թ. հուլիսի 28-ին Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ժամանակավոր հավատարմատար Պետեր Շտերևը այցելեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն: Հյուրի խնդրանքով ներկայացվեցին ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման հետ կապված հարցեր, մասնավորապես այդ առնչությամբ ընդունված Հայաստանի ներքին օրենսդրությունը, գործընթացում ներառված մարմինների միջև համագործակցությունը, աշխատակիցների  ուսուցման  կազմակերպումը և այլ հարցեր:

Պարոն Եգանյանի կողմից բարձրացվեց ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցով բանակցությունների մեկնարկի կարևորությունը: Քննության  առնվեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեցին, ինչպես աշխատանքային միգրացիայի, այնպես էլ առանձին կատեգորիայի անձանց (ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, ստաժորներ և այլն) պարզեցված կարգով փոխայցելությունների համար երկկողմ համաձայնագրեր  ունենալու հարցերը: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_q42mb5pijgl65b2tmkiq2ps2u6, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0