ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն հարցերով 3-րդ նախարարական համաժողով

2016-09-22

    

Պրահյան գործընթացի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 20-ին Եվրամիության նախագահող երկիր հանդիսացող Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում գումարվեց  միգրացիոն հարցերով 3-րդ նախարարական համաժողովը: Համաժողովում հավանության արժանացավ միգրացիայի ոլորտում Համատեղ հռչակագիրը: Միջոցառումը Պրահյան գործընթացի ամենակարևոր իրադարձությունն էր ընթացիկ տարում:

Համաժողովի նախորդ օրը կազմակերպվել էր  բարձրաստիճան պաշտոնյաների 4-րդ`  եզրափակիչ նախապատրաստական հանդիպումը, որը ավագ պաշտոնյաներին հնարավորություն տվեց վերջին փոփոխությունները մտցնել Համատեղ հռչակագրի տեքստում:

Սեպտեմբերի 20-ի նախարարական համաժողովը Հայաստանը ներկայացնում էր Չեխիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Տիգրան Սեյրանյանը:

Պրահյան գործընթացը սկիզբ է դրվել 2009թ.  ապրիլին Պրահայում գումարված առաջին համաժողովում՝ Համատեղ հռչակագրի ստորագրման միջոցով:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_btv2th04ptpdu8pgrnl9bqvog1, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0