ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցություն Վրաստանի հետ

2016-09-24

    

Ս.թ. սեպտեմբերի 14-16-ը Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից իրականացվող Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարմանն աջակցության ծրագրի (MIMBA) շրջանակներում տեղի ունեցավ ուսումնական այց Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի քարտուղարություն: Այցի նպատակն էր ծանոթանալ “Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի” և վերլուծական բաժնի գործունեության Վրաստանի փորձին: Այցին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ և ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակիցները:

Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվեցին “Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի” ստեղծման և ներդրման նախադրյալները, ռեադմիսիոն հայցերի քննման ընթացակարգերը, պատասխանատու կառույցները և դրանց գործառույթները, ինչպես նաև համակարգի միջոցով ստացվող վիճակագրությունը: Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի փորձագետը առավել մանրամասն ներկայացրեց համակարգի կիրառման և անվտանգության ապահովման մեխանիզմները, անձնական տվյալների պաշտպանության միջոցներն ու համակարգի կիրարկման գործընթացի մարտահրավերները:

Վրաստանի միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի քարտուղարությունում ներկայացվեցին և քննարկվեցին Քարտուղարության վերլուծական բաժնի ստեղծման նախադրյալները, գործառույթներն ու  աշխատակազմը:

 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_qu5b0krom8bhglhnlsebvbu8r0, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0