ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արդյունավետ համագործակցություն շվեդ գործընկերների հետ

2016-11-17

    

  Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեցին ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում կիրարկման արձանագրության վերաբերյալ հայկական կողմի հետ բանակցություններ վարող շվեդական պատվիրակության անդամները: Շվեդական կողմից բանակցությունները ղեկավարում էր Շվեդիայի արդարադատության նախարարության միգրացիայի և ապաստանի քաղաքականության հարցերով փոխտնօրեն` պրն. Յոհան Մալկանը:

 Հանդիպման սկզբում ՄՊԾ պետը գոհունակությամբ նշեց շվեդ գործընկերների հետ հաստատված երկարատև համագործակցությունը: Այն սկիիզբ է դրվել դեռևս 2010թ-ին Շոդերշոպինգյան գործընթացի շրջանականերում, որից հետո Շվեդիայի միգրացիոն խորհուրդը (Swedish Migration Board) իրականացրեց ԵՄ կողմից ֆինանասավորվող  “Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում” Թվինինգ ծրագիրը (2012-2014): Այս տարի Հայաստանը` ի դեմս ՄՊԾ-ի Շվեդիայի հետ եղել է  Ստոկհոլմում անցկացված ԵՄ Արևելյան Գործընկերության <Միգրացիայի և ապաստանի հարթակ>-ի շրջանակներում փախստականների վերաբնակեցման հարցերով փորձագիտական հանդիպման համակազմակերպիչն ու համանախագահողը:

 Շվեդական պատվիրակության ղեկավար պրն. Մալկանը նույնպես գոհունակությամբ նշեց Հայաստանի և մասնավորապես ՄՊԾ-ի հետ համագործակցության խիստ բարձր մակարդակը:

 ՄՊԾ ղեկավարը նաև հանդես եկավ համագործակցության խորացման նոր առաջարկներով, մասնավորապես վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման աջակցություն ցուցաբերելու և առանձին կատեգորիայի քաղաքացիների համար հեշտացված կարգով բնակության իրավունք տալու (ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և այլ) հարցերով, և այդ առաջարկների առնչությամբ շվեդական կողմին փոխանցվեցին համապատասխան փաստաթղթեր: Շվեդական կողմը պատրաստակամություն հայտնեց քննարկել նոր առաջարկները և արդյունքների մասին տեղեկացնել ՄՊԾ-ին:

 Հանդիպման վերջում շվեդական կողմը տեղեկացրեց, որ այսուհետ Շվեդիան կունենա միգրացիայի հարցերով Հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչ, նստավայրը` Վրաստանում Շվեդիայի դեսպանատուն:

 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_jio7taqinulls6khf1qlr6g7u6, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0