ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պրահյան գործընթացի շրջանակներում Վիլնյուսում անցկացվեց բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

2016-11-28

    

 Ս. թ.  նոյեմբերի 23-ից 26-ը ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը Լեհաստանի ներքին գործերի և կառավարման նախարարության և Լիտվայի ներքին գործերի նախարարության հրավերով մասնակցեց Վիլնյուսում (Լիտվա) Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպված միգրացիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:

Հանդիպումը ընթացիկ տարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով Պրահյան գործընթացի նպատակային նախաձեռնության վերջին հանդիպումն էր: 

Հանդիպման մասնակիցները պաշտպանեցին Լեհաստանի մտադրությունը Պրահյան գործընթացի՝  2017-2021թթ. համար Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորում պահանջելու հարցում և պատրաստակամություն հայտնեցին իրենց ներկայացրած կառույցների անունից գրավոր հայտնել այդ մասին:

Հանդիպումը մասնավորապես հնարավորություն տվեց՝  պայմանավորվելու այն միջոցառումների շուրջ, որոնք ուղղված կլինեն փորձագիտական մակարդակով կարողությունների հզորացմանը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_3uh86hp9ljo0bulssoe90shbg1, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0