ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կայացավ կլոր սեղան/քննարկում ՝ ՀՀ-ում փախստական ճանաչված և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման գործողությունների ծրագրի մշակման հարցերով

2016-12-15

  :

Կայացավ կլոր սեղան/քննարկում ՝ ՀՀ-ում փախստական ճանաչված և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման գործողությունների ծրագրի մշակման հարցերով Դեկտեմբերի 12-ից 14-ը, Երևանում, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ, ՄՔԶՄԿ(ICMPD) աջակցությամբ, տեղի ունեցավ ԵՄ ԹԱՅԵՔՍ(TAIEX) ծրագրի շրջանակներում փորձագիտական առաքելություն՝ ՀՀ-ում փախստական ճանաչված և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման գործողությունների ծրագրի մշակման հարցերով: :

 Հանդիպմանը մասնակցում էին փորձագետներ՝ Պորտուգալիայի օմբուդսմենի գրասենյակից և Պորտուգալիայի փախստականների խորհրդից: :

  Հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության, միգրացիայի ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ պետական գերատեսչությունների, ինչպես նաև, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ::

  Միջոցառման նպատակն էր՝ ներկայացնել միգրացիոն ինտեգրման քաղաքականության ոլորտում եվրոպական երկրների, մասնավորապես՝ Պորտուգալիայի լավագույն փորձը, ԵՄ գործողությունների ծրագիրը երրորդ երկրների քաղաքացիների վերաբերյալ, ինչպես նաև, ինտեգրման ծրագրերի մշակման համընդհանուր հիմնարար սկզբունքները: :

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան նաև ակտիվ քննարկումներ՝ Հայաստանում գործողությունների ծրագրի առանցքային գործոնների որոշման, մշակման և իրականացման վերաբերյալ: :

  Հանդիպման ընթացքում Մ. Ալլահվերդյանը ներկայացրեց 2017-2021թթ. ՀՀ միգրացիայի քաղաքականության ռազմավարության նախագիծը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_f72d2rnne88dc276f9hkjmpie1, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0