ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միջազգային նոր պայմանգիր միգրացիոն հարցերով

2017-04-19

Ս/թ ապրիլի 18-ից 19-ը Նյու Յորքում տեղի ունեցավ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվող «Միգրացիայի վերաբերյալ Միջազգային երկխոսություն» (ՄԵԿ) հանդիպումը,

որը նվիրված էր միգրացիայի կառավարման հարցերով միջազգային պայմանագրի մշակման աշխատանքներին: Այդ պայամանգրի ստեղծումը նախատեսված էր 2016թ.-ի սեպտեմբերի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված «Փախստականների և Միգրացիայի» մասին հռչակագրով:

Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան երեք հարյուր ներկայացուցիչներ տարբեր պետություններից, քաղաքացիական հասարակությունից և այլ առանցքային նշանակություն ունեցող համապատասխան ոլորտներից: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը, ով տարբեր հարցերով կազմակերպվող հարթակներում պատրաստել էր 5 զեկույցներ: