ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

2017-05-02

 

2017թ.-ի ապրիլի 27-ից 28-ը Երևանում տեղի ունեցավ հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի վեցերորդ հանդիպումը, որը վերաբերվում էր ՀՀ-ում և ՌԴ-ում երկու պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված համաձայնագրի իրականացմանը։ Հայկական կողմը ղեկավարում էր ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ  ռուսական կողմը` ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն։ Հանդիպման ընթացքում երկու կողմերի ղեկավարներն ընդգծեցին համագործակցության կարևորությունը միգրացիայի ոլորտում: Այնուհետև, համաձայն օրակարգի, որի մեջ ներառված էին ութ հարցեր, քննության առնվեցին ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի հանման, միգրացիայի ոլորտում երկու միջպետական համաձայնագրերի նախագծերի իրականացման, երկկողմ տեղեկատվություն փոխանակելու անհրաժեշտության և այլ հարցեր։ Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրեցին երկլեզու արձանագրություն։

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_i13mn7bl9dvtdi5849gdfgovb0, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0