ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փորձի փոխանակման այց Մոլդովա

2017-05-06

 

 Ս.թ. ապրիլի 24-28-ը Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից իրականացվող Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարմանն աջակցության ծրագրի (MIMBA) շրջանակներում կազմակերպվեց այց Մոլդովա, որի նպատակն էր մոլդովական գործընկերների հետ քննարկել միգրացիոն պրոֆիլի մշակման աշխատանքները: Այցին մասնակցում էին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակիցները:  Այցի ընթացքում Մոլդովայի Հանրապետության միգրացիայի և ապաստանի բյուրոյի մոնիտորինգի, տվյալների կառավարման և ռիսկերի վերլուծության բաժնի աշխատակիցները ներկայացրեցին իրենց բաժնի գործառույթները, մարտահրավերներն ու առաջիկա ծրագրերը: Մոլդովական գործընկերների հետ քննարկվեցին միգրացիոն պրոֆիլի մշակման ցուցանիշները, դրանց ձեռքբերման գործընթացի կազմակերպումը, հավաքագրման մեթոդաբանությունը, ստացվող տվյալների վերլուծությունը և միգրացիոն պրոֆիլի մշակման հետ կապված այլ տեխնիկական և բովանդակային հարցեր: Հանդիպման վերջին օրը նվիրված էր բաժնի կողմից մշակվող վերլուծական այլ փաստաթղթերի մշակմանը, մասնավորապես եռամսյակային թեմատիկ վերլուծական զեկույցների և միգրացիայի ու ապաստանի ոլորտում ռիսկերի գնահատման և վերլուծության տարեկան զեկույցների ներկայացմանն ու քննարկմանը: Ներկայացվեցին դրանց մշակման նախապատրաստական աշխատանքները` աշխատանքային խմբի ձևավորումը, տարեկան գործողությունների ծրագիրը, տվյալների հավաքագրման ու մշակման մեթոդաբանությունը, ռիսկերի վերլուծության մեթոդաբանությունը  և այլ հարցեր: Հաշվի առնելով մոլդովական փորձը, առաջիկայում աշխատանքներ կտարվեն Հայաստանում միգրացիոն պրոֆիլի մշակման աշխատանքների կանոնակարգման ուղղությամբ: