ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային հանդիպում ռեադմիսիոն հարցերի շուրջ

2017-05-06

Ս.թ. ապրիլի 19-21-ը Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից իրականացվող Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարմանն աջակցության ծրագրի (MIMBA) շրջանակներում տեղի ունեցավ այցելություն Վրաստան` ուսումնասիրելու «Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի» վրացական փորձը: Այցին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության և ՀՀ ՏԿԶՆ աշխատակիցները: Վրաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում տեղի ունեցավ հանդիպում և քննարկումներ «Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ»: Ներկայացվեցին համակարգի ստեղծման և ներդրման նախադրյալները, ռեադմիսիոն հայցերի քննման ընթացակարգերը, պատասխանատու կառույցները և դրանց գործառույթները, ինչպես նաև համակարգի միջոցով ստացվող վիճակագրությունը: Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի փորձագետը մանրամասն ներկայացրեց համակարգի կիրառման և անվտանգության ապահովման մեխանիզմները, անձնական տվյալների պաշտպանության միջոցներն ու համակարգի կիրարկման գործընթացի մարտահրավերները:

Ներկայումս Հայաստանում աշխատանքներ են տարվում նմանատիպ համակարգի ներդրման նպատակով: Այն անհամեմատ կարագացնի և կդյուրացնի Հայաստանում իրականացվող ռեադմիսիոն ամբողջ գործընթացը, ինչպես  նաև կապահովի ռեադմիսիոն հայցերի արդյունավետ կառավարումն ու համակարգումը: Հնարավորություն կընձեռնի Հայաստանում թե՛ լիազոր մարմինների, և թե՛ ԵՄ երկրների հետ ունենալ միասնական համակարգ, էլեկտրոնային շտեմարան, ինչպես նաև ստանալ ռեադմիսիայի վերաբերյալ ամբողջական վիճակագրություն: