ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման փոխկապվածությունը Հայաստանում» ՏՀԶԿ զեկույցի ներկայցում

2017-05-23

Ս.թ. մայիսի 23-ին տեղի ունեցավ ԵՄ Միգրացիայի և ապաստարանի թեմատիկ ծրագրով համաֆինանսավորված ծրագրի շրջանակներում  ՏՀԶԿ-ի (OECD)  Զարգացման կենտրոնի կողմից իրականացրած «Հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման փոխկապվածությունը Հայաստանում» զեկույցի ներկայցումը:

Զեկույցը վերաբերվում 2013-2016թթ. ընթացքում աշխարհի 10 տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում իրականացված ուսումնասիրությունը:

Միջոցառմանը ներկա էին ՏՀԶԿ-ի (OECD)  Զարգացման կենտրոնի, ՀՌԿԿ-ի, ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ, ՀՀ  ԱՎԾ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի,  ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, միջազգային և հասարական  բազմաթիվ կազմակերպությունների ներկայցուցիչներ:

Միրոցառման նպատակն էր  ծանոթացնել մասնակիցներին ինչպես տարբեր ընտրված երկրներում ուսումնասիրություններով արձանագրված համեմատական տվյալներին, այնպես էլ Հայաստանին վերաբերող արդյունքներին:

Հայաստանի վերաբերյալ զեկույցն մասնավորապես անդրադառնում էր միգրացիան բնութագրող տարբեր ցուցանիշների՝ արտագաղթի, դրամական փոխանցումների և վերադարձի միգրացիայի ազդեցությունների  քաղաքականության առանձին  4 ոլորտների` աշխատաշուկայի, գյուղատնտեսության, կրթության, ներդրումների և ֆինանսական ծառայությունների վրա:

ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ պետ պրն. Գ. Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ինչպես նաև վարեց երկրորդ նստաշրջանը, որը վերաբերվում էր Հայաստանում հանրային քաղաքականություններին, միգրացիային և զարգացմանը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_l2ar9rke8ru4f3o3qbuai9lko0, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0