ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում ուսումնական այց Պորտուգալիա

2017-06-12

2017 թվականի հունիսի 5-9-ը ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագրի  շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակիցների  ուսումնական  այցը  Պորտուգալիա՝ այդ երկրի օրինակով   իմիգրանտների  ինտեգրման  միջազգային  փորձին ծանոթանալու  և  այդ  փորձը  Հայաստանում կիրառելու  նպատակով: Ուսումնական այցին մասնակցեցին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը, ինտեգրման հարցերի բաժնի պետ Ի. Հակոբյանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանը:

Միջոցառումն ուներ շատ հագեցած օրակարգ: Հանդիպումներ տեղի ունեցան Պորտուգալիայում իմիգրանտների ինտեգրման գործընթացում կարևոր դերակատարություն ունեցող բոլոր հիմնական կառույցներում: Մասնավորապես, այցելություններ կազմակերպվեցին Միգրացիայի  հարցերով   բարձրագույն հանձնակատարի  գրասենյակ (ACM և այդ կառույցի տնօրինության ներքո գործող մեկ  պատուհանի  սկզբունքով  կազմակերպված   իմիգրանտների  աջակցության կենտրոն, Օտարերկրացիների  և  սահմանների  ծառայություն (SEF), Մարդու իրավունքների   պաշտպանի գրասենյակ, «Պորտուգալիայի  փախստականների  խորհուրդ» ՀԿ CPR  և դրա  ենթակայությամբ գործող Առանց  ուղեկցության   երեխաների  կենտրոն,  Մանկապարտեզ,  Չափահասների  կացարան:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_i4eqdo92sc0gc6ar442ek515a0, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0