ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության նոր ուղիներ ICMPD-ի հետ

2017-06-21

 

Ս.թ. հունիսի 20-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեցին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միգրացիայի երկխոսության և համագործակցության տարածաշրջանային համակարգող պրն Ռադիմ Ժակը և ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող “Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարմանն աջակցության ծրագրի” (ՄԻԲՄԱ/MIMBA) ղեկավար պրն Կարլ Հոֆստրան:  

ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ ղեկավար պրն Գ. Եգանյանը ողջունելով հյուրերին բարձր գնահատեց ՄՔՄՄԿ-ի հետ արդեն երկար տարիներով հաստատված և ամրապնդված համագործակցությունը` տարբեր ծրագրերի շրջանակներում: Նա նաև կարևորեց ներկայումս ՄՔՄՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի դերը և դրա շրջանակներում Հայաստանում միգրացիայի կառավարմանը աջակցող տարբեր նախաձեռնությունները:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՄՔՄՄԿ-ի կողմից վերջին զարգացումները, մասնավորապես Պրահյան Գործընթացի հնարավոր 3-րդ փուլի շարունակությունը այլ ձևաչափով` արդեն որպես <<Միգրացիոն Դիտակետ>> (Migration Observatory) ԵՄ և Արևելյան Եվրոպայի երկրների համար:

Քննարկվեցին նաև համագործակցության մի շարք նոր ուղղություններ` վերադարձի և վերաինտեգրման հարցերի, Հայաստանի ընդլայնված միգրացիոն պրոֆիլի մշակման, միգրացիայի վերաբերյալ ակադեմիական դասավանդման ծրագրի մշակման շուրջ և այլն: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_ug1ee8rbk9hlvp6vlg1ps2ig35, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0