ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փախստականների հարցերը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում

2017-11-03

Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեց ԱՄՆ պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Արևելյան Եվրոպայի փախստականների հարցերով տարածաշրջանային համակարգող Ջոնաթան Հայսը (նստավայրը` Թբիլիսի) ` նրան ուղեկցող պատվիրակության հետ մեկտեղ:

Հանդիպման ընթացում քննարկվեցին փախստականի կարգավիճակի տրամադրման Հայաստանի փորձառությունը, ապաստանի ընթացակարգերի վերջին զարգացումները, սիրիահայերի ինտերգրման մարտահրավերները, 2016թ.-ի ապրիլյան պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց  հիմնախնդիրները և այլ առնչվող հարցեր:

Գ. Եգանյանը հյուրին ներկայացրեց նաև փախստականների ընդունման համար նախատեսված նոր կացարան ունենալու անհրաժեշտությանը, այդ ուղղությամբ իրականացված քայլերը և դրա շինարարության համար ակնկալվող դոնոր աջակցությունը:

 

 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_jbn2gc58p357v4pt1j8oe47a73, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0