ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Վարշավա՝ Պրահյան գործընթացի շրջանակներում

2017-12-14

Ս. թ.  դեկտեմբերի 11-ից 13-ը ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը Լեհաստանի ներքին գործերի և կառավարման նախարարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հրավերով մասնակցեց Վարշավայում  Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնյաների այցին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին 2017թ. աշնանը ստեղծված` Պրահյան գործընթացի նոր ղեկավար մարմնի` Ռազմավարական խմբի (կազմը` Չեխիա, Հունգարիա, Լիտվա, Լեհաստան) գործառույթները: Անդրադարձ կատարվեց Պրահյան գործընթացի և 2016թ. Բրատիսլավայի Նախարարարական համատեղ հռչակագրի Գործողությունների ծրագրի իրագործման պայմաններին և հետագա ֆինանսավորմանը: Զեկուցումներ հնչեցին հիշատակված հռչակագրի կողմից առաջարկված Ուսումնա-վերլուծական կենտրոնի, Միգրացիայի մասին, Փախստականների մասին գլոբալ պայմանագրերի ընթացիկ վիճակի և հետագա քայլերի վերաբերյալ: Ներկայացվեց Պրահյան գործընթացի 2018-2020թթ. աշխատանքային ծրագիրը:

Մասնակից պետություններն իրենց տեսակետները հայտնեցին Ռազմավարական խմբի գործառույթների շրջանակի վերաբերյալ, Ուսումնա-վերլուծական կենտրոնի վերապատրաստման ծրագրերի մշակման տեսանկյունից մատնանշեցին իրենց երկրների համար արդիական թեմաները, ներկայացրին իրենց երկրների ներգրավվածությունը գլոբալ պայմանագրերի շուրջ քննարկումների գործընթացում: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_s8umptf6ik8a4gr8t1l2vmhk70, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0