ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական Ուսուցման Հիմնադրամի Ներկայացուցիչների այցը Միգրացիոն Պետական Ծառայություն

2012-03-07

Ս/թ մարտի 7-ին Միգրացիոն Պետական Ծառայություն են այցելել Եվրոպական Ուսուցման Հիմնադրամի Հայաստանյան տարածաշրջանի տնօրեն Միլենա Կորադին և աշխատանքային շուկայի մասնագետ Գաբրիելլա Պլատոնը: Հիմնադրամը հանդիսանում է ԵՄ կառույց, որի գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Թուրինում:

Հիմնադրամի կողմից վերջին հինգ տարիների ընթացքում տարբեր ծրագրեր  է իրականացվել կրթության, աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում, հիմնականում ուղղված մասնագիտական կրթության հարցերին: Հիմնադրամը ակտիվ դերակատարում պետք է ունենա “Շարժունակության Գործընկերության” շուրջ (Mobility Partnership) ծրագրի շրջանակներում:  

Հանդիպման ընթացքում կարևորվեց Հիմնադրամի կողմից Հայաստանում ներկայումս անցկացվող հետազոտությունը, քանի որ ՀՀ կառավարության 2012թ-ի գերակա խնդիրների շարքում ներառված է վերադարձող միգրանտների հետ տարվող աշխատանքները: Հետազոտության արդյունքները օգտակար կլինեն այդ ոլորտում եղած բացերի վերհանման և քաղաքականության մշակման նպատակով: Քննարկվեցին նաև առաջիկա աշնանը Երևանում համատեղ տարածաշրջանային համաժողովի կազմակերպան հարցեր:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_a6m7k7cakn7avjb517gubtc2o3, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0