ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական այց ՄՄԿ տարածաշրջանային գրասենյակ

2018-02-12

Ս.թ. փետրվարի 6-8-ը Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Վիեննայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Արգենտինա Զաբադոսի հրավերով` ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը պաշտոնական այցով գտնվում էր Վիեննայում:

Այցի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում Հայաստանի համար միգրացիայի կառավարման առաջնահերթությունները, 2017 թվականի օգոստոսի 31-ին հաստատված «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» առանձին գործողությունների իրականացումը և դրա հետ կապված նոր ծրագրային հնարավորությունները` ՄՄԿ աջակցությամբ: Վերոնշյալ հարցերի առնչությամբ ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ` դրանց իրականացման ժամկետներով:

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ՄՄԿ առաքելության ղեկավար տկն. Ի. Տեր-Մինասյանը և   ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետ տկն. Հ. Չոբանյանը: