ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ավստրիացի գործընկերների բարձր գնահատականը ՄՊԾ գործունեությանը

2018-02-12

Ս.թ. փետրվարի 6-8-ը ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը Վիեննայում պաշտոնական այցի ընթացքում հանդիպում ունեցավ Ավստրիայի Հանրապետության ներգաղթի և ապաստանի դաշնային գրասենյակի վերադարձի նախապատրաստության միջազգային և Դուբլինի հարցերով վարչության ղեկավար պարոն Պույա Խոշուրուրի և քաղաքականության և իրավական հարցերի վարչության ղեկավար` տիկին Ինա Հոլզինգերի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում Ավստրիայից ստացվող հայցերի առնչությամբ ծագող մի շարք գործնական խնդիրներ: 2017թ-ի ընթացքում ավստրիական կողմից ստացվել էր 98 ռեադմիսիոն հայց` 214 անձանց վերաբերյալ, որոնցից դրական պատասխանվել են  81,95%:

Հանդիպման ընթացքում ավստրիական կողմը բարձր գնահատեց հայկական կողմի ջանքերը ռեադմիսիոն համաձայնագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Քննարկումն բավականին արդյունավետ էր և ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ավստրիայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս տկն. Եվա Ահարոնյանը և  ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետ տկն. Հայկանուշ Չոբանյանը: