ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2018-02-26

Ս.թ. փետրվարի 23-ին կայացավ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական  հանձնաժողովի երրորդ նիստը:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը ծանոթացրեց ՀՀ կառավարություն ներկայացվելիք միջոցառումների ծրագրի իրականացման  2017թ. տարեկան ամփոփ հաշվետվությունը:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը տեղեկացրեց ՏԿԶՆ ՄՊԾ մասով 2018թ. սկսվող միջոցառումների կատարման ընթացքի մասին:

ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Սուսաննա Գիրիգորյանը անդրադարձավ միջոցառումների ծրագրի ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ապաստանի համակարգի բարելավման ծրագրի, ՄՊԾ աշխատակազմի, ՀՀ սահմանապահ զորքերի, դատավորների համար կազմակերպվող դասընթացներին:

ՄՄԿ-ի ներկայացուցիչ Կարինե Խոջայանը ներկայացրեց միջոցառումների ծրագրի 6 ուղղություններով 20 միջոցառումների իրականացման հարցում ՄՄԿ կողմից իրականացվող քայլերը:

ՄՔԶՄԿ-ի ներկայացուցիչ Կարլ Հոֆսթրան իրազեկեց միջոցառումների ծրագրի 8 ուղղություններով միջոցառումների իրականացման հարցում ՄՔԶՄԿ-ի կողմից իրականացվող քայլերի մասին:

Նիստում քննության առնվեցին այլ հարցեր և ընդունվեցին համապատասխան որոշումներ:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_sbk31q3kc6ef7n86cd1muspo41, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0