ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Խնդրագիր կանգնելու փախստականների կողքին

2018-06-01

 Հիմա ավելի քան երբեւէ մենք պետք է կանգնենք #Փախստականներիկողքին:

Միացեք 1,895,102 մարդկանց, ովքեր խոստացել են իրենց աջակցությունը:

Ամեն օր պատերազմը ստիպում է հազարավոր ընտանիքներին փախչել իրենց բնակավայրերից:

Ինձ և քեզ նման մարդկանց:

Դաժանությունից  զերծ մնալու համար ամեն ինչ թողնում են ետևում, ամեն ինչ բացառությամբ իրենց հույսերի և երազանքների, ապահով ապագա գտնելու հույսով:

ՄԱԿ ՓԳՀ-ն, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, հավատում է, որ բոլոր փախստականները արժանի են ունենալ ապահով կյանք:

Ավելացրեք ձեր անունը,#Փախստականներիկողքին  խնդրագրով `որոշումներ կայացնողներին հստակ հաղորդագրություն փոխանցելու համար, որպեսզի նրանք գործեն համերաշխությամբ և պատասխանատվությամբ:

Մենք կանգնած ենք  #Փախստականներիկողքին:

Խնդրում ենք և ձեզ, միանալ մեզ:

Դիմումը որոշում կայացնողներին խնդրում է.

●        Ապահովել յուրաքանչյուր փախստական երեխայի կրթությունը,

●        Ապահովել յուրաքանչյուր փախստական ընտանիքի անվտանգ ապրուստի պայմանները,

●        Ապահովել յուրաքանչյուր փախստականի աշխատանքով կամ նոր հմտությունների ուսուցումով ` իրենց ընտանիքներին աջակցելու համար:

Քարոզարշավը կշարունակվի մինչեւ 2018 թ.-ի փախստականների համար համաշխարհային համաձայնագրի ընդունումը:

Ինչ է նշանակում Փախստականների համար

Համաշխարհային Համաձայնագիր

2018 թվականին աշխարհի առաջնորդները կժամանեն ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզիընդունեն փախստականների համաշխարհային ճգնաժամի կառավարման ավելի բարելավված համակարգ:Համաձայնագիրը, որը կոչվում է «Փախստականների Համաշխարհային համաձայնագիր», վերաբերում է պատասխանատվության ճշգրիտ բաժանմանը, որտեղ հասարակության բոլոր հատվածները միասին կանգնած են «#Փախստականներիկողքին» և իրենց արդար մասնաբաժին աշխատանքն են կատարում, անհատ պետությունների վրա զանգվածային հարկադիր տեղահանման բեռը բարդելու փոխարեն:

Մեր քարոզարշավը կշարունակվի, մինչեւ Փախստականների Համաշխարհային Համաձայնագիր ընդունումը: