ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռեադմիսիոն հարցերով աշխատանքային հանդիպում ՀՀ ԱՎՎ-ում

2018-06-07



   Ս.թ. հունիսի 6-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության աշխատակիցները, որոնց գործառույթները վերաբերվում են նաև ռեադմիսիսոն համաձայնագրերի իրականացմանը, աշխատանքային հանդիպում ունեցան ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում (ԱՎՎ): Հանդիպմանը մասնակցում էին ԱՎՎ վարչության պետի տեղակալ տիկին Գ. Զարգարյանը,  ինչպես նաև ԱՎՎ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները, ովքեր ռեադմիսիոն հայցերի անմիջական կատարողներ են ԱՎՎ-ում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի կիրարկման գործընթացի կազմակերպման աշխատանքները, մասնավորապես` ռեադմիսիոն ընթացակարգերը, համաձայնագրով նախատեսված ժամկետների պահպանումը, ԱՎՎ ներքին փաստաթղթաշրջանառության իրականացումը, լուսանկարների նույնականացումը, առավել բարդ դեպքերը և այլն: Երկուստեք գոհունակությամբ նշվեց արդյունավետ ու օգտակար քննարկման և համագործակցության մասին: