ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս»-ը՝ Միգրացիոն ծառայության կողքին

2018-06-22

   «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր շարունակական օժանդակություն է ցուցաբերում «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի” (ԳԱԾ) առանձին գործողությունների իրականացման ուղղությամբ: Հկ-ի «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը ներկայացնելով կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունները, անդրադարձավ հատկապես միգրացիայի ոլորտում իրականացվող ծրագրերին:

Կազմակերպությունն իր աջակցությունն է ցուցաբերել «ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, երկարաժամկետ  իմիգրանտների, ինչպես նաև վերադարձող ՀՀ  քաղաքացիների համար  քաղաքացիական կողմնորոշման դասընթացի ծրագրի» մշակման հարցերում, իսկ ներկայումս աշխատանքներ են տարվում «Վերադարձողների վերաինտեգրման միջազգային փորձի  ուսումնասիրման» իրականացման ուղղությամբ: Նա շնորհավորեց Արմեն Ղազարյանին նշանակման կապակցությամբ, արգասաբեր գործունեություն մաղթեց և պատրաստակամություն հայտնեց հետագա օժանդակություն ևս ցուցաբերել Միգրացիոն ծառայությանը` իր կարիքներից ելնելով:  

«Խնդիրների շրջանակը շատ լայն է, և շատ կարևորում եմ հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգավվածությունը միգրացիոն ոլորտում և խրախուսում համագործակցության խորացումը»,- իր հերթին նշեց Ծառայության պետը։

«Հայկական Կարիտաս»-ը հադիսանում է ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2017-2021թթ. գործողություների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ և Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման աջակցություն ցուցաբերող ֆորումի անդամ կազմակերպություն:  

Միգրացիայի ոլորտում կազմակերպությունը 2010թ-ից ի վեր իրականացնում է «Միգրացիա և Զարգացում» ծրագիրը, որի ընդհանուր նպատակն է նպաստել միգրացիայի ոլորտում ՀՀ ազգային քաղաքականության իրականացմանը՝ աջակցելով Հայաստան վերադարձողների կայուն վերաինտեգրմանը եւ անկանոն միգրացիայի նվազեցմանը:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_ebfjrmn993qee37m3ut4983bv3, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0