ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նոր համագործակցության հնարավորություններ FRONTEX-ի հետ

2018-07-31

        ԵՄ երկրներից Հայաստան վերադարձող միգրանտներին վերադարձի գործողություններում ներգրավված կլինեն հայ ուղեկցողները։ Այս վերջնանպատակին է ծառայում հուլիսի 25-27-ը տեղի ունեցած ճանաչողական այցը, որի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մեկնեց Վարշավա՝ ԵՄ Սահմանային և առափնյա պահպանության եվրոպական գործակալության (FRONTEX) գլխամասային գրասենյակ։ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայականուշ Չոբանյանը  ՀՀ ԱԳՆ, ոստիկանության և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների հետ հայաստանյան պատվիրակության կազմում էր։ Հանդիպումը կոչված էր  ՀՀ համապատասխան պետական կառույցներից աշխատակիցների վերապատրաստմանը՝ որպես միգրանտների վերադարձի գործողություններում ուղեկցողներ: Վերադարձի հավաքող գործողությունների (Collecting return operations) շրջանակում սովորաբար մասնակցում են մեկ կամ մի քանի ԵՄ երկրներ և վերադարձի երրորդ երկիրը: Այս գաղափարը ներկայացվել և հավանության էր արժանացել հունվարի 24-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Վիզաների դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի իրականացման համատեղ կոմիտեների նիստերի ընթացքում:

«Սա աջակցություն է Հայաստանին՝ հանդես գալու որպես ներգրավված կողմ ՀՀ քաղաքացիների վերադարձի գործում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ»,-- նշեց FRONTEX-ի գործադիր տնօրենի տեղակալ Բերնդ Քյորները:

«Նախնական փուլում վերապատրաստվածները որպես դիտորդներ կմասնակցեն վերադարձի գործողություններին, այնուհետև իրենք որպես ուղեկցողներ (escorts) լինելու նպատակով»,- նշեց Հ.Չոբանյանը: