ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սիրիահայերի ինտերգրումը՝ ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեի նիստի համատեքստում

2018-10-04

Ժնևում ընթացող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) Գործադիր կոմիտեի (ExCOM) հերթական 69-րդ նստաշրջանում անդրադառնալով ինտեգրման հարցերին՝ Հայաստանը ներկայացնող ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը հյուրընկալել է մեծ թվով տեղահանված սիրիահայերի, ինչը լուրջ մարտահրավեր էր փոքր ու առանց այդ էլ խիտ բնակեցված երկրի համար, որն արդեն իսկ հազարավոր փախստականներ ունի։ «Այդուհանդերձ, մեր երկիրը ջանք չի խնայում հասարակության մեջ նրանց ինտեգրման ուղղությամբ՝ դառնալով Եվրոպայում Սիրիայից եկած փախստականների ընդունելության առումով թվով երրորդ երկիրը»,- նշեց Ղազարյանը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ սիրիահայ փախստականներն օգտվում են բոլոր այն իրավունքներից, որոնցով օժտված են ՀՀ քաղաքացիները։ «Մենք նրանց որպես արժեք ենք դիտարկում.  ձեռնարկատիրական և արհեստագործական մեծ տաղանդի շնորհիվ իրենք սկսել են նշանակալի դեր խաղալ մեր երկրի տնտեսական զարգացման գործում»,-ասաց նա։

Առկա խնդիրների շարքում ՄԾ պետը նշեց կացարանային ապահովման հարցը։ «Բնակության վայր տրամադրելը ինտեգրման առաջին քայլն է, որի ուղղությամբ ցանկացած աջակցություն միջազգային գործընկերի կողմից մենք բարձր կգնահատենք»,-եզրափակակեց Ղազարյանը։