ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր աջակցությունը` Սիրիայի փախստականներին մեր երկրում ինտեգրելու հարցում». Ա. Ղազարյան

2018-10-05

«Ադրբեջանի պատվիրակը ևս մեկ անգամ ցուցադրեց  իրենց ապակառուցողական մոտեցումը` պատմությունը իսպառ ջնջել սկզբունքով` ըստ իր պետության քաղաքական նախընտրությունների»,-նշեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղաղարյանը Ժնևում ընթացքող ՄԱԿ ՓԳՀ-ի գործադիր կոմիտեի հերթական` 69-րդ նստաշրջանի ժամանակ` ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի ելույթի:  Նա ընդգծեց, որ Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի կոչը` տվյալ հարթակը չքաղաքականացնելու և  հարցերը մարդասիրական համատեքստում դիտարկելու վերաբերյալ:

         Պատասխանելով ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքներին, թե Հայաստանն իբր շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ Ա. Ղազարյանը փաստեց. «Ոորոշ պատվիրակներ շարունակում են քաղաքականցնել այս հարթակը, ինչպես որ արեց Ադրբեջանի ներկայացուցիչը»: Նա ներկայացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստանը ընդունել է շուրջ 4 հարյուր հազար փախստականների, ում գերակշիռ մեծամասնությւնը հաջողությամբ ինտեգրվել է հայաստանյան հասարակությունում: «Մինչդեռ Ադրբեջանն ակնհայտորեն պահում է նրանց փախստականի ձգձգված կարգավիճակում` փորձելով օգտագործել քաղաքական նկատառումներով»,-ասաց ՄԾ պետը:

Անդրադառնալով Սիրիայի փախստականների վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Հայաստանն օգտագործում է նրանց քաղաքական նպատակներով՝ Ղազարյանը նշեց. «Դրանից չի նվազում մեր ցանկությունն ու պատրաստակամությունը շարունակելու մեր աջակցությունը եղբայրական երկրին,  որը միլիոնավոր հայ փախստականների է ընդունել 1915 թ-ի Ցեղասպանությունից հետո, և մենք կշարունակենք ընդունել նրանց`ջանքեր  գործադրելով մեր երկրում նրանց միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում»,-եզրափակեց նա: