ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փախստականների միջազգային իրավունքի վերաբերյալ դասընթաց Սան Ռեմոյում (Իտալիա)

2012-03-24

2012թ. մարտի 19-23-ը Իտալիայի Սան Ռեմո քաղաքում անկացվեց փախստական-ների միջազգային իրավունքի վերաբերյալ 64-րդ դասընթացը: Դասընթացին Հայաստանից մասնակցում էր ՏԿՆ ՄՊԾ ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը: Հնգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարա-վորություն ունեցան ունկնդրելու դասախոսություններ միջազգային իրավունքի նորմերով սահմանված ապաստանի տրամադրման ընթացակարգերի, փախստա-կանների և ներքին տեղահանված անձանց պաշտպանության առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցին միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց վերաբերյալ:

Փախստականների միջազգային իրավունքի վերաբերյալ 1982թ.-ից անցկացվող դասընթացները կազմակերպվում են Սան Ռեմոյի միջազգային մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից` ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի միգրա-ցիոն դաշնային գրասենյակի, ԱՄՆ Պետդեպարտամենտի /Բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակ/, Նորվեգիայի և Իտալիայի ԱԳՆ-ների աջակցությամբ:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_hc5ihges2q7b1cgogpgsgl1c34, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0