ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաժողով «Շարժունակության շուրջ համագործակցություն» թեմայով

2012-06-27

Ս/թ հունիսի 27-28-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը կմասնակցի Բրյուսելում կայանալիք “Շարժունակության շուրջ համագործակցություն. անցյալը, ներկան և ապագան” թեմայով համաժողովին և “Շարժունակության շուրջ համագործակցություն. ինչո՞ւ, ի՞նչ և ինչպե՞ս” աշխատաժողովին:

Միջոցառումների նպատակն է քննարկել «Շարժունակության շուրջ համագործակցություն» հռչակագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք նախաձեռնությունները, միգրացիայի և շարժունակության շուրջ համագործակցությունը, ինչպես նաև «միգրացիա և զարգացում» գործընթացի վրա ունեցած ազդեցության բարձրացման հարցեր:

Միջոցառումները կազմակերպել են Եվրոպական հանձնաժողովը, Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից (ICMPD) և մասնակցում են ինչպես ԵՄ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ Մոլդովայի, Վրաստանի և Կապե Վերդեի ներկայացուցիչները:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_uq930q9puc2n220r3hh8fkv1p7, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0