ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի երրորդ աշխատանքային խմբի հանդիպումը Թբիլիսիում

2012-07-02

 Ս/թ հունիսի 28-29-ը Թբիլիսիում տեղի ունեցավ Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում երրորդ աշխատանքային խմբի “Միգրացիան և զարգացումը Մետաքսե ճանապարհի երկրներում” թեմայով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին 26 երկրների և 12 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը ներկա էր Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի առաջին մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան «Մետաքսե ճանապարհի» երկրների ներկայացուցիչները, որոնք շեշտեցին իրենց երկրների զարգացման համար միգրացիայի թողած ազդեցության կարևորությունը: Մետաքսե ճանապարհի երկրներում գործող ՀԿ-ները ևս արտահայտեցին իրենց տեսակետները հարցի կապակցությամբ, խոսեցին ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերի մասին: Հանդիպմանը մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչներն ևս իրենց ելույթներում ներկայացրին միգրացիայի ազդեցությունը իրենց երկրների զարգացման վրա և կիսվեցին իրենց փորձով:

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_26bt4ehhlb9fp6dpnb7opatec2, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0