Ինչպիսի՞ արժեքային սահմանափակումներ կան ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով առանց մաքսատուրքի վճարման տեղափոխվող ապրանքների համար:

Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը, իսկ ձեռք բերման Continue Reading →

Ովքե՞ր են համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և Continue Reading →

Ո՞վ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված անձ:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 183 օրից ավելի: www.customs.am

Ո՞վ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված անձ:

Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 183 օրից ավելի: www.customs.am

Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույք է համարվում ֆիզիկական անձի անձնական գործածության օգտագործված իրերը, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենան և տնային օգտագործված գույքը, որոնք չունեն գործարանային փաթեթավորում Continue Reading →

Ե՞րբ պետք է ներմուծվի Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում: www.customs.am

Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օր է համարվում արտոնությունը կիրառելու համար ֆիզիկական անձի կողմից մաքսային մարմին դիմելու օրվան նախորդած 180 օրերի ընթացքում` իր մշտական բնակության երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո` Continue Reading →

Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատված:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են: www.customs.am

Ո՞րն է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատված:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են: www.customs.am