Հայաստանում աշխատանքային գործունեության ծավալման hետ կապված հարցեր

Աշխատաժամանակի նորմալ տևողություն Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի՝ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ աշխատանքային օրենսգրքով, Continue Reading →

Ու՞ր դիմել աշխատանք փնտրելու համար:

Եթե վերադարձել եք Հայաստան և փնտրում եք աշխատանք՝ ապա կարող եք դիմել Զբաղվածության պետական գործակալություն: Այնտեղ Դուք կգտնեք տեղեկություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ, ինչպես նաև Ձեզ կտրամադվի  խորհրդատվություն. մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության պետական ծրագրերի, Continue Reading →

Ո՞վ կարող է դիմել զբաղվածության պետական գործակալություն:

Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ (նաև` բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունեցող), այդ թվում օտարերկրյա քաղաքացիները, անկախ զբաղված լինելու հանգամանքից, կարող են դիմել զբաղվածության պետական գործակալություն: www.mlsa.am

Ինչպե՞ս դիմել զբաղվածության պետական գործակալություն:

Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ կարող է դիմել իր բնակության վայրն սպասարկող զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն՝ խորհրդատվություն ստանալու, հաշվառվելու և պետության կողմից սահմանված  երաշխիքներից  օգտվելու նպատակով: Զբաղվածության պետական գործակալության  տարածքային կենտրոնների հասցեներին Continue Reading →

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ զբաղվածության պետական գործակալությունում հաշվառվելու համար:

Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառվել կարող եք` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը. անձնագիրը կամ նույնականացման քարտ, նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ Continue Reading →

Ի՞նչ լրացուցիչ փատաթղթեր են ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձինք զբաղվածության պետական գործակալությունում հաշվառվելու համար:

Հաշմանդամություն ունեցող անձինք 5-րդ հարցում նշված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի կողմից տրված վերականգնողական անհատական ծրագիրը: www.mlsa.am

Որտե՞ղ կարող եք ծանոթանալ ՀՀ- ում առկա թափուր աշխատատեղերին:

Հայաստանում թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ Զբաղվածության պետական գործակալության կայք-էջում տեղադրված թափուր աշխատատեղեր բաժնում (http://employment.am/am/vacancy.html) կամ այցելելով Ձեր բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն: www.mlsa.am

Զբաղվածության աջակցման ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում Զբաղվածության պետական ծառայությունը:

Զբաղվածության պետական գրծակալության կողմից իրականացվող ծրագրերն են. Աշխատաշուկայում ամնրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, Աշխատաշուկայում անմրցունակ Continue Reading →

Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել Աշխատանքի որոնման հմտություններ և/կամ զարգացնել այդ հմտությունները:

Աշխատանքի որոնման հմտություններ կարող եք ձեռք բերել և/կամ զարգացնել այդ հմտությունները՝ մասնակցելով գործակալության կայք-էջում տեղադրված էլեկտրոնային դասընթացին (http://employment.am/am/91/free.html) կամ այցելելով զբաղվածության տարածքային կենտրոններին կից գործող աշխատանքի ակումբներ: www.mlsa.am

Ի՞նչ է աշխատանքի ակումբը:

Աշխատանքի ակումբը զբաղվածության աջակցման ծրագիր է, որն ուղղված է աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելուն, որն իրականացվում է աշխատանք փնտրողին ակտիվացնելու ունակությունները զարգացնելու միջոցով: Աշխատանքի ակումբների վերաբերյալ մանրամասն կարող եք Continue Reading →