Ի՞նչ է զինապարտությունը և ովքե՞ր են համարվում զինապարտներ:

Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է: Զինապարտներ են համարվում նախազորակոչային,  զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի Continue Reading →

Ի՞նչ բաղադրատարրեր է պարունակում զինապարտությունը:

Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է` 1)   Զինվորական հաշվառումը, 2)   Զինվորական ծառայության նախապատրաստությունը, 3)   Զորակոչը և զինվորական ծառայությունը, 4)   Պահեստազորում գտնվելը: www.mil.am

Ի՞նչ նպատակ է հետապնդում զինվորական հաշվառումը և ովքե՞ր են ենթակա զինվորական հաշվառման:

Զինվորական հաշվառման նպատակը խաղաղ և պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցության ապահովումն է: Զինվորական հաշվառման են ենթակա նախազորակոչիկները (16-18 տարեկան), զորակոչիկները (18-27 տարեկան) ևպահեստազորում գտնվող քաղաքացիները: Զինվորական հաշվառման Continue Reading →

Ո՞ր մարմիններն են իրականացնում զինվորական հաշվառման գործընթացը:

Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները: Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական և հյուպատոսական մարմինները: Աշխատող և սովորող զինապարտների զինվորական հաշվառումը Continue Reading →

Ի՞նչ պարտականություններ ունեն քաղաքացիները զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր Continue Reading →

Ի՞նչ ընդհանուր պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են` ա) ժամանակին և սահմանված ձևով վարելզինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել Continue Reading →

Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են` ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զորակոչիկին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցել Continue Reading →

Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են` ա) զինապարտներին անձնագիր տալու կամ փոխանակելու (բացառությամբ արտերկրում գտնվող պահեստազորայինների), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական Continue Reading →

Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման Continue Reading →

Ի՞նչ պարտականություններ ունեն Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինները և քրեակատարողական հիմնարկները զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում:

Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները`  նշված անձանց վերաբերյալ` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և Continue Reading →