Անձին հաշմանդամության ճանաչում, խմբորոշում, հաշմանդամության սահմանման ժամկետներ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ, արտոնություններ, կենսաթոշակի չափ և վերականգնողական անհատական ծրագիր

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, որոնց կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Continue Reading →

Որո՞նք են խնամքի տրամադրման տեսակները և ու՞մ է այն տրամադրվում:

Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում: Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ Continue Reading →

Ու՞մ որոշման հիման վրա է հաճախորդին խնամք տրամադրվում:

Քաղաքացուն խնամքի ծառայությունները տրամադրվում են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա: www.mlsa.am

Հատուկ կամ ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար ու՞մ պետք է դիմի քաղաքացին կամ նրա խնամակալը:

Պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին (Գործակալություն): Գործակալությունում քաղաքացուն տրամադրում են «Բժշկական քարտի» և «Կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ» տեղեկանքների ձևաթղթերը, որոնք լրացվում են համապատասխան կազմակերպությունների Continue Reading →

Կենսաթոշակի ո՞ր մասն է ստանում տուն–ինտերնատում խնամվողը:

Տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը: www.mlsa.am

Ինչպի՞սի ծառայություններ են տրամադրվում տնային պայմաններում:

Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները` կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն և իրավաբանական խորհրդատվություն: www.mlsa.am

Ու՞մ է տրամադրվում ժամանակավոր օթևան և որքան ժամանակով:

Ժամանակավոր օթևան տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անօթևան քաղաքացիներին ժամանակավոր կացարան ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու նպատակով: Ժամանակավոր օթևանը տրամադրվում է մինչև 90 օր տևողությամբ: Ժամանակավոր օթևանի Continue Reading →