Կարող է արդյո՞ք քաղաքացին դիմել ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ և ստանալ ծառայություններ, եթե նա չի կանգնել հյուպատոսական հաշվառման:

Հյուպատոսական հաշվառումը կամավոր է, հետևաբար, հյուպատոսական հաշվառման կանգնած չլինելը չի սահմանափակում ՀՀ քաղաքացիների իրավունքները` որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու հարցում:

Ինչպե՞ս կարելի է կանգնել հյուպատոսական հաշվառման:

Հյուպատոսական հաշվառման կարելի է կանգնել անձամբ դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) այցելելով, փոստի միջոցով կամ առցանց (համակարգը գտնվում է մշակման փուլում):

Ին՞չ նպատակով է իրականացվում հյուպատոսական հաշվառումը:

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ Continue Reading →

Ին՞չ է հյուպատոսական հաշվառումը:

Հյուպատոսական հաշվառումը ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իրենց անհատական տվյալները (անուն, ազգանուն, հասցե, կոնտակտային տվյալ և այլն) ՀՀ դեսպանություններին կամ հյուպատոսական հիմնարկներին կամավոր հայտնելու գործընթաց է: