Աշխատանքային քննարկումներ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի նախագծի շուրջ

26042017-Tsakhkadzor

2017-04-26

2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությանը: Որոշման 2-րդ կետով հանձնարարվել է շահագրգիռ պետական մարմինների հետ մշակել նշված  ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Ս.թ. ապրիլի 21-23-ին Ծաղկաձորում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» (MIBMA) ծրագրի շրջանակներում անցկացվեցին քննարկումներ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ.  ռազմավարության գործողությունների ծրագրի շուրջ:  Պետական մարմինների ներկայացուցիչներից բացի, քննարկումներին մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փաստաթղթում ընդգրկված էին ութ ուղղություններ, որոնցից 5-րդը վերաբերում է  Հայաստան վերադարձող միգրանտների վերաինտեգրման հարցերին: Նպատակը համապատասխան քաղաքականության հայեցակարգի մշակումն է: ՈՒղղության ներքո տեղ է գտել 1 խնդիր` իր 5 միջոցառումներով:

Քննարկումներ ծավալվեցին գործողությունների ծրագրի նախագծում ներառված յուրաքանչյուր ուղղության ներքո շարադրված գործողությունների բովանդակության, դրանց կատարման մոնիտորինգի ցուցիչների, կատարման ժամկետների և պատասխանատու մարմինների շուրջ:

This entry was posted in Uncategorized by admin. Bookmark the permalink.