Միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում անցկացվող «Ճամպրուկ 2017» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակներին արժանացան 13 լրագրող` լավագույն լրագրողական աշխատանքների համար

2017-12-15

5 2017-12-15

Ս.թ. դեկտեմբերի 15-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթը կազմակերպվել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում: Մրցույթի գործընկեր – կազմակերպություններն են  Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն:  

«Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթին մասկանցության հնարավորություն է տրվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և անկախ լրագրողներին, ում առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման վերաբերյալ 2017 թ. ընթացքում հեռարձակված հեռուստա- և ռադիոհաղորդումներ, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումներ: «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, դրանց ազդեցությունը առօրյա կյանքի վրա, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը և լրագրողական աշխատանքի խրախուսումը:

Բացման խոսքով հանդես եկան ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար Կարել Հոֆսթրան, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ պրն Գագիկ Եգանյանը և Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար տկն Իննա Բորիսևիչը:

7 անդամից կազմված մրցույթի ժյուրին, որը ներկայացնում էին ՄՔՄՄԿ-ը, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը, գործընկեր կազմակերպությունները և 2 անկախ փորձագետ գնահատել են 117 նյութ, որից 69-ը ՝ տպագիր և առցանց են, 35-ը՝ հեռուստատեսային և 13-ը՝ ռադիո: Մրցանակները հանձնվել են  ըստ ոճային, կառուցվածքային և բովանդակային չափանիշների: Հաղթող ճանաչված աշխատանքները կտեղադրվեն ՄԻԲՄԱ ծրագրի ինտերնետային կայքում և կներկայացվեն որպես գերազանց լրագրության օրինակներ:

Բոլոր նյութերը ուսումնասիրելուց հետո, ժյուրին որոշեց մրցանակներ հանձնել հետևյալ լրագրողներին հետևյալ նյութերի համար:

Տպագիրևառցանցմամուլ

1 տեղ՝ Սուրեն Դեհերյան, Աստղիկ Գեւորգյան եւ Գագիկ Աղբալյան (թիմային աշխատանք), Ampop.am տվյալների լրատվության հարթակ, «Միգրացիան Հայաստանում. չընդհատվող արտագաղթ` միեւնույն հիմնավորմամբ»,  նյութի հղումը` http://ampop.am/migration-in-armenia/

2 տեղ՝ Արմինե Ավետիսյան, www.mediamax.am,  «Սառնաղբյուր. խոպանչիների գյուղի պաղ արեւը» , նյութի հղումը` http://www.mediamax.am/am/news/society/25676/

3 տեղ՝ Անի Հովհաննիսյան, «Հետք» ինտերնետային թերթ,  «Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների 90%-ը մերժվել է», նյութի հղումը՝ http://hetq.am/arm/news/75419/evropayum-apastan-khndrats-hayastancineri-90-y-merzhvel-e.html

Հեռուստամամուլ

1 տեղ՝ Արմինե Օլեյան, ԱՐ հեռուստաընկերություն, «Եկա, տեսա, մնացի», նյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=PulkqA3rpss&t=2s

2 տեղ՝  Արև Ավագյան,  Երկիր Մեդիա,  «Դիտակետում. Սիրիայից Հայաստան. Ամուր կամք ու հստակ նպատակ», նյութի հղումը՝  https://www.youtube.com/watch?time_continue=5&v=LYw42hhtJlo

3 տեղ՝ Տիգրան Հովակիմյան, Քյավառ հեռուստաընկերություն, «Սիրիահայերը՝ Գավառում», https://youtu.be/7Tobqsmg3uo

Ռադիոլրատվություն

1 տեղ՝ Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, «Խոպանը չլիներ, տուն չէին ունենա», նյութի հղումը՝ http://www.armradio.am/hy/2017/10/30/%d5%ad%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b9%d5%a7%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1/

2 տեղ՝  Հասմիկ Դիլանյան, Հանրային ռադիո «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Սահմանամերձ Չորաթան. ներգաղթ՝ արտագաղթի ֆոնին», նյութի հղումը՝ http://www.armradio.am/hy/2017/09/12/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A5%D6%80%D5%B1-%D5%B9%D5%B8%D6%80%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A9%D5%9D-%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A1/

3 տեղ՝  Սոնա Հակոբյան, Հանրային Ռադիո, «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Արտագաղթն ու խեղված ճակատագրերը», նյութի հղումը՝ http://www.armradio.am/hy/2017/02/27/%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A9%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AD%D5%A5%D5%B2%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D6%80%D5%A8/

Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն հանձնեցին հատուկ մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝

  1.  Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում»  անվանակարգում  մրցանակ ստացավ Անուշ Ներսիսյանը, womannet.am, «Ես իմ հայրենիքում փախստական չեմ», նյութի հղումը՝  http://womennet.am/%D5%A5%D5%BD-%D5%AB%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D6%83%D5%A1%D5%AD%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%B4/
  2. «Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում» անվանակարգում մրցանակ ստացավ Գայանե Մկրտչյանը, jam-news-net, «Հայաստանը՝ ապաստան օտարերկրացիների համար», նյութի հղումը՝ https://jam-news.net/?p=66846&lang=hy
  3. «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Անի Գասպարյանին, “Անկախ” շաբաթաթերթ, ankakh.com լրատվական կայք, հայրենադարձության մասին շարքի համար
  4. «Միգրացիայի թեմայով լավագույն ֆոտոռեպորտաժ» անվանակարգում մրցանակ ստացավ Նազիկ Արմենակյանը, chai-khana.org, «Կես Կյանք», նյութի հղումը՝ https://chai-khana.org/en/armenian-womens-half-life

Աղբյուրը՝ https://www.mibma.eu/en/

This entry was posted in Uncategorized by admin. Bookmark the permalink.