Վերադարձած միգրանտները լուսանկարներում

 Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ցուցադրվեցին Վիգեն Մնոյանի և Գերման Ավագյանի լուսանկարները հայրենադարձների, սիրիահայերի, փախստականների, աշխատանքային միգրանտների կյանքից:

 «Միգրացիայի ուղիներ» խորագիրը կրող ցուցահանդեսում լուսանկարիչների աչքերով ներկայացված էին 50 մարդկային պատմություններ:

 Լուսանկարների հեղինակները ևս ապրել են միգրանտի կյանքով և կայացրել հայրենիք վերադարձի վճռական որոշում:

This entry was posted in Uncategorized by admin. Bookmark the permalink.