Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի 3-րդ հանդիպումը

  forum 3Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» /ՎՔՎՀՄՀ/ ծրագիրը կազմակերպեց Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի 3-րդ հանդիպումը, որին ներկա էին պետական կառույցների, միջազգային, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ըստ օրակարգի ներկայացվեցին երկու ծրագրեր՝ 1. «Զբաղվածության և ինքնազբաղվածության ներկայիս և նախատեսվող ծրագրերի հզորացում Զբաղվածության պետական գործակալության Միգրացիոն ռեսուրս կենտրոնների և տարածքային կենտրոնների արժեշղթայի կայուն կառավարման համակարգի միջոցով»/Շվեդիայի զբաղվածության գործակալություն և ԶՊԾ/ և 2. Աջակցություն ՀՀ աշխատանքային միգրանտներին ՀՀ-ում և Ռուսաստանի Դաշնությունում/Հայկական Կարիտաս հկ/:
Ելույթները ընդմիջվեցին հարցուպատասխանով ու աշխույժ քննարկումներով: Հանդիպման ավարտին բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց ընթացիկ և գալիք միջոցառումների մասին:
Ակտիվ մասնակցությունը և քննարկումները մեկ անգամ ևս փաստեցին այն, որ մասնակիցները բարձր են գնահատում այս հարթակը և դիտում այն որպես արդյունավետ գործիք կամ հաջողված մեխանիզմ պետական մարմինների և վերաինտեգրման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջև:

This entry was posted in Uncategorized by admin. Bookmark the permalink.