Վերաինտեգրման և ուղղորդման կենտրոնի (ՎՈւԿ) աշխատանքները շարունակվում են

 Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ավարտից որոշակի ժամանակ անց, Միգրացիոն Քաղաքականության Զարգացման Միջազգային կենտրոնի կողմից ֆինանսավորվել է «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» նախագիծը՝ ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության հնարավորություն /Mobility partnership facility/ նախաձեռնության շրջանակներում: Այն մեկնարկվել է 2016 թվականի դեկտեմբերին 5-ին: Ծրագիրը նախատեսվում է իրականացվել 11 ամիս՝ «Ֆրանսիայի Միգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության կողմից: Գործողությունների շրջանակը հետևյալն է`

1. Վերադարձող միգրանտների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման խնդիրներին առնչվող համապատասխան իշխանությունների կարողությունների հզորացում

2. Աջակցություն վերադարձող միգրանտների սոցիալական և տնտեսական վերաինտեգրմանը

3. Oրինական և անկանոն միգրացիայի վերաբերյալ իրազեկման արշավ:

Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի շրջանակներում ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայությունում ստեղծված Վերաինտեգրման և ուղղորդման կենտրոնը նույնպես շարունակելու է իր գործունեությունը:

Կենտրոնը այցելությունների համար բաց է աշխատանքային օրերին, ժամը 14:00-ից մինչև 18:00:

Անհրաժեշտության դեպքում կամ այլ մանրամասների համար կարելի է դիմել Ելենա Հակոբյանին հետևյալ կոնտակտներով՝ +374 60 275 037 կամ էլ․փոստ՝ contact@pram.am