Տրվեց ծրագրի մեկնարկը

nkar

 Միգրացիայի բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության հիմք է դրվել շուրջ 10 տարի առաջ, ավելի ճիշտ 2008 թ., երբ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ազգային գրասենյակի /OFII/ հետ սկսեցինք իրականացնել <<Ինստիտուցիոնալ աջակցություն միգրացիոն գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածման և համագործակցություն Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման հարցերում>> խորագրով ծրագիրը: Եռամյա այս ծրագրի նպատակն էր ՀՀ քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումը օրինական միգրացիայի հետ կապված հարցերում և դրանով իսկ Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելումը:

 2011թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում  «Շարժունակության  շուրջ  գործընկերության»  Եվրամիության (10 անդամ երկրների) և Հայաստանի Հանրապետության միջև համատեղ հռչակագրի ստորագրումը ԵՄ-ի և մասնավորապես Ֆրանսիայի հետ միգրացիոն հարցերով համագործակցության առավել լայն և խորացված հնարավորություններ ստեղծեց:

  Հռչակագրի շրջանակներում առաջին կիրառական ծրագիրը «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, կենտրոնանալով վերաինտեգրմանն ուղղված  միջոցառումների վրա» իրականացվեց 2012-2016թթ. ԵՄ-ի ֆինանսավորմամբ և 8 անդամ երկրների մասնակցությամբ, որոնցից առաջատար երկիրը (leading country) հանդիսանում էր Ֆրանսիան ի դեմս՝ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի:

  Մեկնարկող նոր ծրագիրը 3-րդ խոշորածավալ ծրագիրն է, որն իրականացվում է OFII-ի հետ համատեղ, այս անգամ օգտագործելով ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության հնարավորություն /Mobility partnership facility/ ֆինանսական գործիքը:

This entry was posted in Uncategorized by admin. Bookmark the permalink.