ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հարգելի այցելուներ,

Ինտերնետային այս տեղեկատվական համակարգը ստեղծված է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների (ինչպես նաև երկքաղաքացիների) համար: Այն մասնավորապես հնարավորություն է ընձեռում ինչպես օգտակար տեղեկատվություն քաղել վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների և այս ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ կոնկրետ հարցով կամ խնդրով կամ առաջարկությամբ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմել հայաստանյան պետական մարմիններին:

Համակարգի գլխավոր էջը կազմված է հետևյալ հատվածներից.

  • համակարգի մասին ընդհանուր տեղեկություններ պարունակող բաժիններ
  • ոլորտային ուղղահայաց բաժիններ:

Համակարգի մասին ընդհանուր տեղեկություններ պարունակող բաժիններն են`

  • ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
  • ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
  • ՎԵՐԱԴԱՐՁԻ ԾՐԱԳՐԵՐ
  • ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Համակարգի մասին բաժինը այս նկարագրական բաժինն է, որտեղ դուք արդեն իսկ գտնվում եք:

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

 Բաժնում ներկայացված է Համակարգում գրանցվելու կարգը:

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԾՐԱԳՐԵՐ

Այս բաժին այցելելով կարող եք պատկերացում կազմել Հայաստանում գտնվող հասարակական և միջազգային  կազմակերպությունների կողմից վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ իրականացվող ծրագրերի բնութագրիչներին:

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժնում ըստ ժամանակագրության և վերնագրերի բացվում են հասարակական և միջազգային  կազմակերպությունների կողմից վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում վերադարձած առանձին քաղաքացիների վերաինտեգրման փորձի մասին պատմող համառոտ ակնարկներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաժինը իրենից ներկայացնում է միգրացիայի և վերադարձի խնդիրներին առնչվող նորությունների ամբողջական պահոց, որից վերջին նորությունները կարող եք գտնել գլխավոր էջի աջ մասում:

Ոլորտային բաժիններում հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված են օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին առավել հետաքրքրող հարցերը.

  • ԱՆՁՆԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
  • ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
  • ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Համակարգի գլխավոր էջում դուք կգտնեք «Նոր ծառայություն Հայաստան վերադարձածների համար» հավելյալ  գործիքը, որտեղ մուտք գործելով ձեզ մնում է հետևել հրահանգներին:

Համակարգի գլխավոր էջը կազմված է նաև  վերադարձին և վերաինտեգրմանն աջակցող օտարերկրյա պետություններում գործող մարմինների  հղումներից:

Համակարգում տեղեկատվությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակով:

Հուսով ենք, որ դուք կօգնեք մեզ կայքը դարձնելու ավելի արդյունավետ և ձեր կարիքներին համապատասխան: