ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ձեզ հուզող հարցն ուղղելու համար պետք է սեղմեք «Նոր երկխոսություն» կոճակը, որից հետո «Ձեր հաղորդագրությունը գրեք այստեղ» դաշտում անհրաժեշտ է մուտքագրել դիմումի տեքստը:

Որից հետո պետք է սեղմել ներքևի աջ անկյունում երկնագույն ֆոնով պատկերված «Ուղարկել» կոճակը, որը կապահովի նամակի առաքումը Համակարգի կառավարչին:

Ստորև պատկերված նկարում պատկերված է «User» օգվտողի կոդով Աբխազիայից հաշվառված օգտվողի «Բարև ձեզ» տեքստով դիմումը:

«Ուղարկել» կոճակը սեղմելուց հետո պատուհանիկը ստանում է ներքևում պատկերված նկարի տեսքը: Նկարի ձախ կողմում հայտնված պատկերում նշված է, որ Ձեր հաղորդագրությունը գտնվում է Համակարգի կառավարչի մոտ: Երկխոսությանը համակարգի կողմից տրվել է 543 համարը, որով այսուհետ Համակարգի կողմից կնշվեն Ձեր բոլոր հաղորդագրությունները՝ մինչև տվյալ գործընթացի ավարտը: 543 համարով նշված գործին մկնիկով սեղմելու դեպքում աջ մասում երևում է հաղորդագրության տեքստը:

 

Համակարգը հնարավորություն է տալիս նաև ուղարկված դիմումին կցել ցանկացած փաստաթուղթ, որի համար անհրաժեշտ է սեղմել հաղորդագրություն գրելու դաշտից ներքև գտնվող «Выберите файл» կամ «Browse» կոճակը (կախված Windows օպերացիոն համակարգից` կոճակը արտապատկերվում է ռուսերեն կամ անգլերեն լեզվով), ապա համապատասխան պանակից ընտրել ուղարկվող փաստաթուղթը: Փաստաթուղթը ընտրելուց հետո պատուհանիկի ներքևի հատվածում երևում է կցված փաստաթուղթը: Եթե ուղարկվող փաստաթղթերը մի քանիսն են, ապա անհրաժեշտ է դրանք կցել առանձին-առանձին: Փաստաթուղթը կցելուց հետո պետք է սեղմել «Ուղարկել» կոճակը:

 Համակարգի կառավարիչը, ստանալով Ձեր դիմումը, այն ուղղորդում է համապատասխան գերատեսչություն: Ստորև պատկերված նկարում Համակարգի կառավարիչը դիմումն ուղղորդել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳԳ, որի մասին նամակով տեղեկացվում է Ձեզ:

 ՀՀ պետական մարմինները, ստանալով դիմումները, քննության են առնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ոչ արժանահավատ տվյալներով, անվայել խոսքերով, վիրավորական արտահայտություններով դիմելու դեպքում դիմումի ընդունումը մերժվում է:

 Մինչև տվյալ գործի փակվելը Ձեր դիմումն ուղղորդված պետական մարմնին (տվյալ դեպքում Արդարադատության նախարարության ՔԿԱԳԳ) հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է մկնիկի միջոցով ձախ մասից ընտրել ուղղորդված գործը և հաղորդագրությունների լրացման դաշտում (պատուհանիկի ներքևի մասում գտնվող երկար ուղղանկյունը) մուտքագրել հաղորդագրությունը, այնուհետև սեղմել «Ուղարկել» կոճակը: Այսինքն` Ձեր դիմումն ուղղորդելուց հետո Դուք արդեն Ձեր հարցերն ու պարզաբանումները ստանում եք անմիջականորեն տվյալ գերատեսչության ներկայացուցչից` արդեն առանց Համակարգի կառավարչի:

 Դիմումատուին պատասխանելուց, անհրաժեշտության դեպքում այլ պարզաբանումներ տալուց հետո պետական մարմնի ներկայացուցիչը, տեսնելով, որ տվյալ գործի հետ կապված այլևս հարցեր չկան, փակում է նշված համարով գործը, որից հետո պատուհանիկը ստանում է ներքևում պատկերված նկարի տեսքը.

 Դիմումատուն այլևս հնարավորություն չի ունենում տվյալ գործի շրջանակներում երկխոսությունը շարունակելու, սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ գործը փակելուց հետո օգտվողը հնարավորություն է ստանում անհրաժեշտության դեպքում նշված նախարարության ոլորտային պատասխանատուի հետ պայմանավորվել տեսահանդիպման համար` Skype ծրագրի միջոցով:  Ինչպես երևում է պատկերված նկարում` Արդարադատության նախարարության ՔԿԱԳԳ կողմից գործը փակելուց հետո համապատասխան տողի վրա հայտնվում են գործի փակման և Skype ծրագրի տարբերանշանները (իկոնաները): Տեսահանդիպման համար պայմանավորվելու համար անհրաժեշտ է հաղորդագրության մեջ պատկերված Skype իկոնայի վրա մկնիկով սեղմել, որից հետո ստացվում է ներքևում պատկերված պատուհանիկը, որտեղ հաղորդագրության ուղարկման դաշտում գրված է հետևյալ հաղորդագրությունը` «Խնդրում ենք գրեք Ձեր Skype անունը, օրը և ժամը համաձայնեցնելու համար Դուք կստանաք mail»: Պահանջվածը մուտքագրելով և «Ուղարկել» կոճակը սեղմելուց հետո տեսահանդիպման օրվա և ժամի մասին ծանուցումը կուղարկվի գրանցման ժամանակ հաշվառված էլեկտրոնային փոտին:

 Եթե Ձեր դիմումը ուղղորդվել է մի քանի պետական մարմնի և մի մարմնի կողմից նշագրված գործը փակվել է, ապա դա չի կարող ազդել մյուս պետական մարմնի հետ Ձեր նամակագրության վրա: Այն կարող է շարունակվել քանի դեռ տվյալ գերատեսչության կողմից գործը չի փակվել նույն կերպ:

Գործը փակվելուց հետո Ձեր կողմից կարող են ուղղվել նոր հարցեր՝ վերը նշված եղանակով սկսելով նոր երկխոսություն: