«Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագրի շահառուն նորից զբաղվում է սիրելի գործով

Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար ծրագիրը իր շրջանակներում աջակցել է բազմաթիվ հայ վերադարձողներին: Սակայն կան մի քանիսը, որոնք համարվում են առավել հաջողված և ստացված ծրագրեր:

Ա.Տ. վերադարձել է Գերմանիայից կամավոր հիմունքներով 2016թ: Գաղտնիք չէ, որ մեկնողներից շատերը բարեկեցիկ կյանքի փնտրտուքներով դիմում են այդ քայլին ու մեկնում Եվրոպական երկրներ: Մինչ մեկնելը շահառուն ուներ դիզայների մասնագիտություն, լոգոների դիզայնի և պատրաստման փորձառություն: Վերադառնալուց հետո նա որոշեց կրկին զբաղվել իր մասնագիտությունով և դրամաշնորհի միջոցով ձեռք բերեց լազերային բազմաֆունկցիոնալ սարք /laser engraving and cutting machine/, որի միջոցով կկարողանա բազմաթիվ պրոդուկտներ ստեղծել, օրինակ արտաքին գովազդ, լոգոներ, հուշանվերներ  և այլն: Սարքը փորագրում է տարբեր նյութերի վրա՝ ապակի, քար, փայտ, կաշի: Հաշվի առնելով իր մասնագիտական հմտությունները և կապերը՝ նա հետագայում նաև մտածում է սեփական դիզայներական գրասենյակը հիմնել:

SS 1 Image 3SS 1 Image 2SS 1 Image 1