«Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագրի շահառուն զբաղվում է մոմերի արտադրությամբ

SS 2 Image 1SS 2 Image 2

Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար ծրագիրը իր շրջանակներում աջակցել է բազմաթիվ հայ վերադարձողներին: Սակայն կան մի քանիսը, որոնք համարվում են առավել հաջողված և ստացված ծրագրեր:

Կ. Մ., ով հանդիսանում է վերընշված ծրագրի շահառուն, վերադարձել է Բելգիայից 2017թ: Նա մեկնել էր Բելգիա ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Սակայն վերադառնալուց հետո որդու հետ միասին որոշեցին հիմնել մոմերի արտադրություն: Ծրագիրը ֆինանսավորեց անհրաժեշտ գործիքների ու սարքավորումների գնումը:  Այժմ շահառուն ունի մի փոքր ձեռնարկություն, որի արտադրությունը տրվում է որոշ թվով խանութներին և հարկ է նշել, որ առևտուրը իրականացվում  է նաև Երևան քաղաքից դուրս: